Արդյոք կորոնավիրուսը վտանգավոր է պոպուլիզմի համար․ մաս 1-ին

Արդյոք կորոնավիրուսը վտանգավոր է պոպուլիզմի համար․ մաս 1-ին

Մինչ մենք կառերեսվեինք կորոնավիրուսի հետ, ունեինք պոպուլիզմը։ Մինչեւ վերջերս Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի, Նայջել Ֆարաջի, Իտալիայում Մատեո Սալվինիի եւ Ֆրանսիայում Մարին Լե Պենի հանրաճանաչությունը միանշանակ էր, սակայն առ ոչինչ էր, համեմատությամբ Լեհաստանում Յարոսլավ Կաչինսկու, եւ Հունգարիայում Վիկտոր Օրբանի ճանաչվածության հետ։ Եվ սա միայն Եվրոպայում։ Ժամանակակից պոպուլիզմը հիմնված է կոնկրետ սակայն սոցիալական եւ քաղաքական լանդշաֆտի կոպիտ եւ որոշակիորեն խողաթյուրված պատկերացումների վրա, որտեղ միայն երկու քաղաքական խմբավորում կա՝ նենգ էլիտան, որն իր ձեռքում է պահում քաղաքական եւ տնտեսական սանձերը եւ բացառված զանգվածները։ Պոպուլիստական շարժումները ինքնահռչակ անհամաձայնություն ունեցող քաղաքական ուժերն են, որոնք ձգտում են քայքայել ստատուս-քվոն։ Պոպուլիզմի գրավչությունը պայմանավորված է անհարգալիր եւ ոչ հարմարվողական օրակարգով։ Քվե տալով անուժներին, նպատակը մեկն է՝ քայքայել կառավարող էլիտաների արմատացած շահերը։ Պոպուլիստ լիդերներն իրենց տեսնում են որպես մարմնացած Սուրբ Գեորգ, ով սպանում է լիտար վիշապին, կամ Դավթին, ով տապալում է Գողիաթին։ Սակայն կորոնավիրուսային համավարկը կարող է բացահայտել, որ պոպուլիստական այդ դիրքորոշումը նախ խոցելի է եւ ապա տեւական քաղաքական կառավարման համար արդյունավետ չէ եւ ավելին, ադեկվատ էլ չէ։ Քաղաքականության մեջ պոպուլիզմի հետ կապված ընդհանրացումները միշտ վտանգավոր են։ Այնուհանդերձ, ժամանակակից ժողովրդականների բառապաշարը բացահայտում է երկու կրկնվող թեմաներ՝ հակա-ինտելեկտուալականություն եւ սադրանք։ Քանի որ պոպուլիստ լիդերները ցանկանում են իրենց նույնացնել զանգվածների հետ, նրանք ինտելեկտուալներին ներկայացնում են որպես էլիտար խմբակցության վերնախավ եւ կանխատեսելիորեն իրենց արհամարհանքն ու քամահրանքն ուղղում են առ լրագրողները, գրողները, նկարիչներն ու հատկապես՝ գիտնականները։ Կենտրոնա-Եվրոպական համալսարանի փակումը Բուդապեշտում հիանալիորեն ապացույցն է այդ սցենարի իսկության։ Հակա-ինտելեկտուալականությունը նաեւ հանդիսանում է այն պատճառը, որով պայմանավորված պոպուլիստական շարժումների լիդերները հաճախ սկսում են շփվել ուղիղ եւ երբեմն էլ՝ վուլգար խոսքով, որով քաղաքական կոռեկտությունը ենթարկվում է ծաղրի, իսկ հարգալիր փոխազդեցության կանոնները մշտապես խախտվում են։ Նման քաղաքական հռետորաբանության մեջ Դոնալդ Թրամփը պարզապես վարպետ է։ Քաղաքականության մեջ օգուտները մարտնչող, թունոտ, եւ հակասական բառապաշարի կիրառությունից, կարող են լինել էական։

 

21global.ucsb.edu