Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ

Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակման 1271 նոր դեպք։ Մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է 24 պացիենտ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուկրաինայում հասել է 75 490-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 527 է, մահացությունների ընդհանուր թիվը՝ 1788 մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է մոտ 18,8 միլիոն մարդ։ Առողջացածների թիվը մոտ 12 միլիոն է, իսկ մահացածների թիվը ավելի քան 704 հազար մարդ։