ՀՀ և ՌԴ վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

ՀՀ և ՌԴ վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։ 

Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման առաջնահերթ խնդիրները: