Ադրբեջանական զորքի տեղաշարժ կա՞, ի՞նչ իրավիճակ է սահմանին. հարց Պապիկյանին

Ադրբեջանական զորքի տեղաշարժ կա՞, ի՞նչ իրավիճակ է սահմանին. հարց Պապիկյանին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ կամ կուտակում չկա. «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ: Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ»,-ասաց նա: 

Մամուլում կուտակումների, զորքերի տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունը ՊՆ-ն չի հաստատում: 

«Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ»,-ասաց նա: