Աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Ջիմմի Գրիվզը հոսպիտալացվել է

Աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Ջիմմի Գրիվզը հոսպիտալացվել է

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Տոտենհեմի» մարզիկ Ջիմմի Գրիվզը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հոսպիտալացման պատճառների մասին չի նշվում։

Հայտնի է սակայն, որ նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա չկա։ Գրիվզը 2015 թվականից ունի առողջական բավական լուրջ խնդիրներ եւ դժվարությամբ է տեղաշարժվում՝ օգտվելով անվասայլակից։