Չէ չէ մի հերքում է...

Չէ չէ մի հերքում է...

Վերջին 4 տարում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ինչ հերքել է, ճիշտ է դուրս եկել, ինչ հաստատել է` պարզվել է սուտ է: Կարելի է ասել այս տեսանկյունից ՊՆ-ի մոտ 100 տոկոսանոց արդյունք է: ՊՆ-ի այսօրվա հերքումն էլ, որ կապված է Hraparak.amտարածած լուրի հետ, նույն ժանրից է: 

Ինչի մասին է խոսքը: Մենք գրել էինք, որ վերջերս, Դիլիջանի ճանապարհին բենզալցակայանում մի երիտասարդ մատ է ցույց տվել ՀՀ պաշտպանության նախարարին, ինչից հետո վերջինս ոստիկանություն է հրավիրել` երիտասարդին կարգի հրավիրելու համար: Պարզվել է, որ այդ երիտասարդը մի հարգարժան բարձրաստիճան զինվորականի որդի է, և Պապիկյանի հրամանով այդ երիտասարդի հորը ազատել են ծառայությունից: Այսքան բան, բայց ամեն ինչ տեղը տեղին, անուն ազգանունով, մանրամասներով:

ՊՆ-ն, որ ամենաշահագրգիռ կողմն է այս պատմության մեջ, կարդալով մեր հրապարակումը, չի իմանում ինչ անի: Հետո News.am-ի մեր գործընկերները զանգում են ՊՆ, որտեղ իսկույն լեզու են առնում և իրենց մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի միջոցով սկսում են հերքել Hraparak.am-ի լուրը: Բայց չեն կարողանում լավ հերքել, և հարցեր են առաջանում: Օրինակ, հարգելի ՊՆ, Hraparak.am-ն ինչպե՞ս իմացավ այդ դեպքի մասին և այն էլ այդպիսի մանրամասնություններով` ով ում բարեկամն է, ով էր մատ ցույց տվել, ում տղան էր նա, ում է մատ ցույց տվել, որտեղ էր գտնվում այդ պահին Պնախարարը, ինչ քայլերի է նա դիմել դրանից հետո և այլն: ՊՆ-ի հերքումը, նշենք, որ ատ հակիրճ է և անհամոզիչ` մեկ բառ են ասել` մտացածին լուր է եւ վերջ: Բա եղա՞վ, հարգելի գործընկերներ: Բա եթե մտացածին է, ինչու է ծառայությունից ազատվել երիտասարդի հայրը` գնդապետ Աթոյանը: Այս նեղ մաջալին, երբ բանակը կադրերի կարիք ունի եւ համալրման ծայրահեղ անհրաժեշտություն: 

Եթե ՊՆ-ն ուզում է մի մտացածին լուր գտնել, ես սիրով մի այդպիսի լուր կհրամցնեմ իրենց: Այսօր, ՊՆ-ում կարդացել են Hraparak.am-ի հրապարակումը և հասկացել, որ հայտնվել են հերթական սկանդալի մեջ, Սուրեն Պապիկյանի «անաղարտ» հեղինակությունն է տուժում, մտածել են, մտածել և հնարը գտել: Զանգել են News.am և խնդրել իրենց օգնել այս հարցում: Գրեք, որ դուք մեզ զանգել եք, մենք էլ ասենք, որ Hraparak.am-ի լուրը մտացածին է:

Այս եղանակով էլ ծնվել է այդ ապուշ վերնագրով հրապարակումը. «ՊՆ-ն հերքում է, որ բենզալցակայանի աշխատակիցը նախարարին մատ է ցույց տվել»: Քիչ է մնում մարդ էդ ՊՆ նորանշանակ խոսնակին խնդրի` ապեր, հլա մի հատ էլ ասա հորս արև, որ Պապիկյանին մատ ցույց չեն տվել: