«Միլանը» ցանկանում է վերադարձնել Բոկայոկոյին, սկսվել են բանակցություններ

«Միլանը» ցանկանում է վերադարձնել Բոկայոկոյին, սկսվել են բանակցություններ

«Չելսիի» կիսապաշտպան Թիմուե Բոկայոկոն կարող է կարիերան շարունակել «Միլանում»։ Ըստ Ջանլուիջի դեի Մարցիոյի, իտալական ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆրանսիացի մարզիկի ձեռք բերման ուղղությամբ։

Իտալացիները վարձակալության համար առաջարկում են երեք միլիոն եվրո, իսկ հետագայում, որպես փրկագին՝ 35 միլիոն եվրո։ Նշենք, որ մարզիկը իտալացիների մոտ հանդես է եկել 2018-19-ին եւ ունի ցանկություն հետ վերադառնալու։