Տոկիոյում Օլիմպիական եւ պարա-օլիմպիական խաղերի համատեղ բացման արարողություն տեղի չի ունենա

Տոկիոյում Օլիմպիական եւ պարա-օլիմպիական խաղերի համատեղ բացման արարողություն տեղի չի ունենա

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվել են Օլիմպիական եւ պարա-օլիմպիական խաղերի բացման եւ փակման համատեղ արարողությունների անցկացնելու գաղափարից։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, նախապես որոշվել էր, որ նման կերպ հնարավոր կլինի տնտեսել 119 միլիոն դոլար։ Սակայն Միջազգային Օլիմպիական կոմիտեն եւ Միջազգային պարա-օլիմպիական կոմիտեն հանդես են եկել առանձնաբար արարողություններ անցկացնելու օգտին, իրենց առաջարկը հիմնավորելով լոգիստիկ դժվարություններով։  Դժվարություններ կառաջանային նաեւ հեռարձակման իրավունքների հետ կապված։

Նշենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում տեղի էին ունենալու ըստ նախնական ժամանակացույցի, հուլիսի 24-օգոստոսի 9 ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվեցին՝ 2021 թվականի հուլիսի 23-օգոստոսի 8 ընկած ժամանակահատված։