Կիեւում 12 տարեկան տղայի համար զինակոչի ծանուցագիր են ուղարկել

Կիեւում 12 տարեկան տղայի  համար զինակոչի ծանուցագիր են ուղարկել

Ուկրաինայում մեկնարկել է գարնանային զորակոչը։ Զորակոչի մեկնարկը, նաեւ, աչքի է ընկել կուրիոզային միջադեպով։ Կիեւի բնակիչ մի տասներկուամյա տղայի անունով զինակոչի ներկայանալու ծանուցագիր է եկել։ Այս մասին գրում է ուկրաինական Segodnya.ua-ն։ Երեխայի մայրը ծանուցագրի մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ներկայացնելով, թե ինչպես է առավոտ կանուխ իրենց հասցեով բերվել զինկոմիսարիատի ծանուցագիրը։ Կինն ասել է, որ ներկայանալու է զինկոմիսարիատ տասներկուամյա երեխայի փաստաթղթերով, քանի որ վստահ է, որ հեռախոսով չի կարողանալու ապացուցել, որ երեխան դեռ զինապարտության տարիքի չի հասել։