Լենա Նազարյանն ու Վարազդատ Կարապետյանը ապօրինությանը սատարել են. Գնդեվազի բնակչուհի

 Լենա Նազարյանն ու Վարազդատ Կարապետյանը ապօրինությանը սատարել են. Գնդեվազի բնակչուհի

Գրել էինք, որ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների ներկայացուցիչները քիչ առաջ ակցիա էին կազմակերպել Բաղրամյան պողոտայում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ որեւէ մեկը իրավունք չունի խոսել ամբողջ համայնքի անունից, ասել թե, տեսեք, ողջ բնակչությունը դեմ է, որ հանքը շահագործվի։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատգամավորներ կան, որոնք Ամուլսարի հարցով փորձում են դիվիդենտներ հավաքել, այդ պատգամավորները, ըստ ակցիայի մասնակիցների, թե ընդդիմադիր պատգամավորներ են, թե իշխանական։

«Մեր ձայնը երկու տարի փորձել են լռեցնել։ Իշխանական ուժերից էլ մարդիկ կային, որ աջակցել են այդ ապօրինություններին։ Լենա Նազարյանն ու Վարազդատ Կարապետյանը սատարել են այդ ապօրինություններին, մենք իրենց էլ ենք հորդորում, որպեսզի գան ու կանգնեն իրական համայնքի կողքը։ Ապօրինություն է այն, որ մեր ձայնը այսքան ժամանակ չեն լսել, այսօր էլ այստեղ շատ մարդկանցով չենք եկել, բայց մենք շատ ենք, ուղղակի եկել ենք նամակ փոխանցենք։ Մարդիկ, ովքեր կողմ են եղել հանքի շահագործմանը, բազմաթիվ անգամ ենթարկվել են բռնության, ծեծվել են, ծեծվել են ակտիվիստների կողմից, վերջերս էլ նման մի դեպք եղավ, եթե հիշում եք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գնդեվազի բնակչուհի Աննա Ներսիսյանը։