Հայաստանում, որ կորոնավիրուսի դեպք եղավ․․․

Հայաստանում, որ կորոնավիրուսի դեպք եղավ․․․

Տաքսիստը զրուցում էր․

-Գիտե՞ք, Աստված չանի,  Հայաստանում որ կորոնավիրուսի դեպք եղավ, մեկն էլ սաղ չի մնա։

- Ինչու՞, - զարմացա։

- Դե պատկերացրեք՝ սև ու սպիտակի են բաժանել, երկու թշնամի բանակ։ Ո՞նց կարա, մեկը մյուսի  վրա չփռշտա․․․ Ոնց որ թշնամի տեսնեն ու չհարձակվեն։ Շատ են չարացել։  

Ծիծաղեցինք որպես հումոր։ Հետո մինչև տեղ հասնելը մի ծանր տրտմություն իջավ․ էլ  ոչ մի բառ։