44 օր պատերազմել է, մինչեւ հիմա համազգեստը չի հանել, դրանով է քնում. ծնող

44 օր պատերազմել է, մինչեւ հիմա համազգեստը չի հանել, դրանով է քնում. ծնող

Վարչապետի վերաբերմունքը միշտ եղել է կառուցողական, ուղղակի այն գերատեսչությունները, որոնք պետք է համապատասխան իրենց համաձայնությունը տան, զլանում են։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք՝ Արցախում ժամկետային զինծառայողների ծնողները հերթական անգամ կառավարության մոտ են, նրանցից հինգը մտել են Փաշինյանի հետ հանդիպման։ Ծնողները պնդում են՝ 44 օր պատերազմ տեսած իրենց որդիները պետք է ժամանակից շուտ վերադառնան, քանի որ, ըստ ծնողների, իրենց երեխաների ծառայությունը գերակատարվել է։

«Ես չգիտեմ՝ որն է նպատակը, երևի մտածում են՝ այդ երեխեքը շատ բան ունեն ասելու, չեն ուզում, որ էստեղ լսվի, իրենց ձեռնտու չի լինելու կամ չեն ցանկանում գլխացավանքի մեջ մտնել։ Այդ դեպքում թող ծառայությունը սարքեն 5 տարի»,- ասաց ծնողը։

«Իմ երեխան 44 օր պատերազմ է անցել, մինչև հիմա չի հանել համազգեստը, համազգեստով քնում է,  արթնանում»,- ասաց նա։