Ցանկացած գործողություն ունի ողջամիտ շարժառիթ

Առնոլդ Հակոբյանը ֆեյսուքյան իր էջում գրել է,
«Ֆեյսբուքում տպավորությունը նենց ա, որ հատուկ ժողով են անում, քննարկում, թե էլ ինչ վնասներ կարելի ա տալ )): Ցանկացած գործողություն ունի ողջամիտ շարժառիթ:
Ողջամտության կանխավարկածից ելնելով՝ նույնիսկ ամենահիմար իշխանությունը, ամենակոռումպացված, ամենախելագար իշխանությունը հատուկ չի ուզենա վնասել քաղաքի ծառերին: Այսինքն տրամաբանական ա, որ ծառերը կտրելուն պետք է լինի խելամիտ բացատրություն:
Նախ, ինչպես Սուրեն Սահակյանը ճշգրիտ ձևակերպեց՝ տեղեկատվության փոխանակումը ժողովրդի և իշխանության միջև ձգտում ա զրոյի: Երկուկողմանի փակ ա: Ոչ խոսում են իրար հետ, ոչ էլ լսում են իրար:
Երկրորդը, ներողություն, ուշադիր չէի՝ ով էր գրել, բայց ևս ճշգրիտ, որ հանրությունը վերադարձավ իր բնականոն ատելության վիճակին: Մերժողականության վիճակին:
Երրորդը Ավինյանի անձն ա: Շարմ չունի, միմիկա չունի, չոր ա, ցածր ա խոսում, հույզեր չի արտահայտում և դիմացինի մոտ էլ չի առաջացնում, փոքրամարմին ա, աննկատ ա: Անհամապատասխան ա ընտրովի պաշտոնի համար: Կիրթ, խելացի, կազմակերպված, բայց գորշ կամ թափանցիկ մարդու տեսակը ավելի հարմար ա նշանակովի պատասխանատու գործերի համար: Այդպիսի մարդիկ ընտիր կառավարիչներ են դառնում: Բայց ոչ ընտրովի դիրքերում:
Ինչպես հանքի շահագործման համար պարտադիր են լսումներ անցկացնելը համայնքում, այդպես էլ այսպիսի մեծ բնապահպանական փոփոխություններով որոշումները առանց հանրային քննարկումների սխալ է կատարելը: Դա էլ պիտի օրենքով սահմանված լինի»:
Կարծիքներ