Վահագն Վերմիշյանը կազատվի պաշտոնից

Վահագն Վերմիշյանը կազատվի պաշտոնից

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կազատվի պաշտոնից: Համապատասխան որոշումը կկայացվի կառավարության վաղվա նիստում, հարցն ընդգրկված է օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքին է պատկանում:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանն կալանավորված է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: