Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Գրել էինք, որ շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան շարունակվում է։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր Հայաստանի հավաքականը մրցաշարի 10-րդ տուրում ուժերն է չափելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Գաբրիել Սարգսյանը քիչ առաջ մրցել է  Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ուժերը չափել է Հադիր Հուսեյինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով խաղացել է Վասիֆ Դուրաբայլիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը ուժերը չափել է Նիյատ Աբասովի հետ:

Նշենք, որ ընթացող օլիմպիագայում Հայաստանի հավաքականը հոյակապ էր մեկնարկել, միայն նախորդ՝ 9-րդ տուրում մեր հավաքականը զիջեց Ուզբեկստանին, արդյունքում նրանք մրացաշարային աղյուսակում առաջ անցան՝ բարձրանոլով առաջին հորիզոնական։ Հայաստանի հավաքականը քիչ առաջ առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ 3-1 հաշվով։ Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանտ սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:

Քիչ առաջ շախմատի կանանց հավաքականը, սակայն, ցավալի պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչներից։ Էլինա Դանիելյանը պարտվեց Մամաձադային, Լիլիթ Մկրտչյանը՝ Խանիմ Բալաջաևային, Աննա Սարգսյանը՝ Գովհար Բելդուլաևային, իսկ Սուսաննա Գաբոյանը զիջեց Գուլնար Մամադովային։ Այս պարտությունից հետո Հայաստանի կանանց հավաքականը նահանջեց 14-րդ հորիզոնական։