Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ

Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ

Ռոման Աբրամովիչի նախկին կնոջ՝ Դարիա Ժուկովայի եւ հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի հարսանիքը արժեցել է 6,5 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:  

Հարսանեկան տոնակատարությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Սանկտ- Մորից լեռնադահուկային հանգստավայրում ՝ Կուլմ հյուրանոցում, որը պատկանում է փեսայի ընտանիքին: Հարսանիքի հյուրերի թվում են եղել դիզայներ Ստելլա Մաքքարթնին, ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը և բրիտանական արքայադուստր Բեատրիսը: