Քանի տարեկան է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը և ինչ է խորհրդանշում այն
Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է
Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։ Ցավոք, 2023թ․-ի սեպտեմբերից, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ինչի արդյունքում Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, իսկ արցախցիները բռնի տեղահանվեցին, հուշարձանը գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության ներքո։
Կարծիքներ