Կլիմայի փոփոխությունները մեծացնում են անտառային հրդեհների ռիսկը 

Կլիմայի փոփոխությունները մեծացնում են անտառային հրդեհների ռիսկը 

Գիտնականներն, իրականացնելով ծավալուն հետազոտություններ, պարզել են, որ կլիմայի փոփոխությունները մեծացնում են անտառային հրդեհների հավանականությունն ու ինտենսիվությունը։ Ուսումնասիրելով վերջին տարիներին անտառային հրդեհների մասին տեղեկատվությունը, մասնագետները եկել են եզրակացության, որ հատկապես վերջին մեկ տարում անտառային հրդեհների առաջացման պատճառների շարքում 90+ տոկոսով գերակշռում են կլիմայի փոփոխությունները։ Բացի այդ, կլիմայի փոփոխությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում անտառային հրդեհների առաջացման համար։

Գիտնականները հիշեցնում են, որ անտառային հրդեհները մեր մոլորակի էկոհամակարգի համար հանդիսանում է հիմնական սպառնալիքներից մեկը։ Դրանք ոչնչացնում են անտառապատ ահռելի տարածքներ, միլիոնավոր տոննաներով ածխաթթու գազ արտանետում մթնոլորտ, ուժգնացնում ջերմոցային էֆեկտը եւ արագացնում կլիմայական փոփոխությունները։ Հիշեցնենք նաեւ, որ ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների, ամեն տարի տեղի է ունենում 340 հազար անտառային հրդեհ։