Տեղի համայնքապետի ԺՊ է նշանակվել Դավիթ Ղուլունցը

Տեղի համայնքապետի ԺՊ է նշանակվել Դավիթ Ղուլունցը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով Տեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Ղուլունցին։
 
«Դավիթ Ղուլունցին 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասված է որոշման մեջ։
 
Նշենք, որ առաջիկա ավագանու ընտրություններին Դավիթ Ղուլունցը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։