Ֆրանկ դե Բուրը կղեկավարի Նիդերլանդների հավաքականը

Ֆրանկ դե Բուրը կղեկավարի Նիդերլանդների հավաքականը

«Ինտերի», «Այաքսի» եւ «Կրիստալ Պալասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը կղեկավարի Նիդերլանդների ազգային հավաքականը։ Հիսունամյա մասնագետը պայմանագիր կկնքի Նիդերլանդների Ֆուտբոլի թագավորական միության հետ մինչեւ 2022 թվականը։

Պաշտոնապես, նշանակումը տեղի կունենա մինչեւ հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է De Telegraaf պարբերականը։ Նա այս պաշտոնում կփոխարինի Ռոնալդ Կումանին, ով արդեն ղեկավարում է «Բարսելոնան»։ Ժամանակավորապես Նիդերլանդների հավաքականի մարզչի պարտականությունները կատարում է Դուայթ Լոդեվերգեսը։