Վույ աման, վույ աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան․․․

Վույ աման, վույ աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան․․․

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը, ինչպես կռահեցինք գրառումից, աշխատում է Հայաստանում գործող «Digitain» ընկերությունում։ Փորձեցի իմանալ այդ ընկերության մասին։ Մամուլում բազմաթիվ տվյալներ կային։  Իշխանափոխությունից հետո Մարիամի առաջ բացվեցին հաջողության դռները։ Հոր վարչապետ դառնալուց հետո բարձր պաշտոն ստացավ մասնավոր ամենախոշոր ընկերություններից մեկում՝ «Digitain» ընկերությունում։ Ընկերությունն առաջարկում է գործակիցներ ամսական 30000 լայվ-իրադարձությունների համար, որոնք ներկայացնում են 65 սպորտաձևեր և աշխարհի 7500 տարբեր առաջնություններ՝ ապահովելով խաղադրույքների ավելի քան 3000 շուկա: Չնայած կարճ ժամանակ է, որ Մարիամ Փաշինյանը աշխատում է այդ ընկերությունում, բայց հենց նրան էր վստահվել ընկերության ամենակարևոր ծրագրի ներկայացումը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում։ Այդ մասին անդրադարձել են մամուլի տարբեր աղբյուրներ։ Եվ հիմա Մարիամ Փաշինյանը, ով բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում,  գրառում է անում իր աշխատավայրից․

Mariam Pashinyan

Thankful for the puff chairs  and coffee  at our office for getting me through an exhausting Friday  — at Digitain Armenia.

:Շնորհակալ եմ մեր գրասենյակին փափուկ աթոռների եւ սուրճի համար, որն օգնեց ինձ հաղթահարել հոգնեցուցիչ ուրբաթը։ Digitain Armenia –ից։

Հենց նրա գրառման տակ օգտատերերից մեկը  գրում է․

Зав Хтя Vuy aman vuy aman takavor lineluc lav ban .ker xmi kef ara (Վույ աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան․ կեր խմի, քեֆ արա