Գերմանիայում ինքնաթիռը բախվել է բնակելի տանը, կան զոհեր 

Գերմանիայում ինքնաթիռը բախվել է բնակելի տանը, կան զոհեր 

Գերմանական Վեզելում ոչ մեծ ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչք կատարելու պահին եւ բախվել բնակելի տանը։ Զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է  Focus Online-ը։ Զոհվածներից մեկը երեխա է։ Համաձայն պարբերականի հրապարակման, դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ պարաշյուտ։ Նախնական տեղեկությունների համաձայն, օդաչուն անհաջող արգելակման փորձ է արել։ Ավիավթարի պատճառները պարզվում են։