Բախումների հետևանքով տուժել է 34 անձ. մեկը վիրահատվել է

Բախումների հետևանքով տուժել է 34 անձ. մեկը վիրահատվել է

 ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: 

Նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։

16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև  վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը  վիրահատվել է։