Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գնում

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գնում

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն այսօր` 19.00-ին, գնալու է Ազգային ժողով՝ ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման:

Ամփոփվելու են Մյունխեն եւ Փարիզ այցերի արդյունքները, ինչպես նաեւ՝ քննարկելու կուսակցական հարցեր։ Նշենք, որ այսօր առավոտից ՔՊ-ականները խորհրդարանում են, հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ, որոշներն էլ մասնակցել են ոստիկանապետի մասնակցության քննարկմանը, իսկ 17.00-ին էլ խմբակցության նիստ անցկացրել, քննարկել վաղը մեկնարկելիք նախագծերն ու իրենց անելիքները։