Քաղաքապետը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է, ինքն էլ՝ իր դերում․Ծառուկյան

Քաղաքապետը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է, ինքն էլ՝ իր դերում․Ծառուկյան

«Շատ ուշադիր լսել եմ, և ես ինչ որ ասել եմ, կետ առ կետ որևիցե սխալ բան չեմ ասել, և ուզում եմ ես ասել հարգելի քաղաքապետին, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է, ինքն էլ՝ իր դերում, այլ ինքը հիշի քարոզարշավին իր խոստումները երևանցիներին և դա աշխատի կատարել»,-այսօր լրագորղների հետ զրույցում,անդրադառնալով Հայկ Մարությանի երեկվա հարցազրույցին՝ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ապա նա ցույց տվեց մի փաստաթուղթ, որտեղ 18.04.2019 թ․ Հայկ Մարությանի ստորագրությամբ տրամադրվել է իր կողմից կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցի ԱՊԶ-ն 11 հարկի համար։ Մինչդեռ Հայկ Մարությանը երեկ լրվ այլ բան էր հայտարարում, թե շինթույտվությունը տրվել է Տարոն Մարգարյանի օրոք ընդամենը մեկ հարկի համար, բայց կառուցվել է երեք հարկ ապօրինի։ 

Ծառուկյանն ասաց, որ սա է իրականությունը, և, իրականում, Հայկ Մարությանը չի տիրապետում տվյալներին, ոչ թե ինքը։