«Հրապարակ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

«Հրապարակ».  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

ՆԱՏՕ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությամբ եւ կոչ է անում դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ։ Անկարայում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Նախատեսվում է հանդիպում նաեւ նախագահ Էրդողանի հետ։

«Մեզ չափազանց անհանգստացնում է իրադրությունը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ զոհվում են մարդիկ, խաղաղ բնակիչներ։ Այս հակամարտությունն ունի ռիսկեր բոլոր ուղղություններով, ներառյալ՝ էներգետիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար եւ դաշինքի անդամների համար՝ նույնպես։ Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել բանակցություններ»,- Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը։