Ահաբեկչություն՝ Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ)

Ահաբեկչություն՝ Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, լսվել են կրակոցի ձայներ։

Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Անկարայում ահաբեկչություն է իրականացվել, հայտնել է գերատեսչության ղեկավար Ալի Երլիքայան։

«Ժամը 09:30-ի սահմաններում երկու ահաբեկիչներ, որոնք ավտոմեքենայով ժամանել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի մոտ, ահաբեկչություն են իրականացրել։ 
Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը վնասազերծվել է. Փոխհրաձգության ժամանակ 2 ոստիկան թեթեւ վնասվածքներ է ստացել»,- ասել է Երլիքայան։

Մանրամասն՝ տեսանյութում: