Մոսկվայում կրկին չվերթներ են հետաձգվում և չեղարկվում

Մոսկվայում կրկին չվերթներ են հետաձգվում և չեղարկվում

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան տեղումների պատճառով առնվազն 15 չվերթ է հետաձգվել և ևս 4-ը չեղարկվել են: 

Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը։

Վերջին տվյալներով, «Վնուկովոյում» հետաձգվել է վեց չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է երեք չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» վեց չվերթ հետաձգվել է: