Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:

Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,– գրել է նա: