Հակառուսական սանկցիաների խստացմանը Թրամփը դեմ է

Հակառուսական սանկցիաների խստացմանը Թրամփը դեմ է

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն գրեթե ամենօրյա ռեժիմով հիշեցնում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ կա հնարավորություն խստացնելու Ռուսաստանի դեմ սանկցիաները, սակայն նախագահը սկեպտիկ կերպով է վերաբերվում նման տարբերակին։ Այս մասին հայտնում է New Lines հանդեսը։ Պարբերականի հետ զրույցում, իրավիճակին ծանոթ աղբյուրը նկատել է․ «Ուշադրություն դարձրեք, որ Ռուբիոն համարյա ամեն օր է հշեցնում Ռուսաստանի դեմ սանկցիաների մասին»։ Սակայն, ըստ հրապարակման, Թրամփը դժկամությամբ է այդ ուղղությամբ առաջ շարժվում։ The Guardian պարբերականն էլ գրել էր, որ նախագահ Թրամփը՝ իր ռուս գործընկերոջ հետ երկժամանոց հեռախոսազրույցից հետո հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ սանկցիաները՝ քարուքանդ անելով եվրոպացի քաղաքական գործիչների պլանները։