1,2 հազար փախստական ռուս խաղաղապահների օգնությամբ ուրբաթ վերադարձել է Ստեփանակերտ

1,2 հազար փախստական ռուս խաղաղապահների օգնությամբ ուրբաթ վերադարձել է Ստեփանակերտ

РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, տեղեկացնում է, որ ավելի քան 1,2 հազար փախստական ռուս խաղաղապահների օգնությամբ ուրբաթ վերադարձել է մայրաքաղաք Ստեփանակերտ։ Խաղաղապահներն ուղեկցել են փախստականներով ավտոբուսը, որոնք շարժվել են Երևանից Ստեփանակերտ: Ընդհանուր առմամբ, շուրջ 32 հազար փախստական է վերադարձել Արցախ։