«Հրապարակ». «Սասնա ծռերը» Ազատության հրապարակը «բրոնյա» են արել

«Հրապարակ». «Սասնա ծռերը» Ազատության հրապարակը «բրոնյա» են արել

Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը  Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։ Սեպտեմբերի 24-ին հակառուսական հավաք-երթ է նախատեսված, որի հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը: Նա օգոստոսի 24-ին էլ էր նման հայտ ներկայացրել։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով:

Նշենք նաեւ, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական հաճախորդ ուժերի հանդիպումից հետո այդ ուժերի ղեկավարները տաղավարից տաղավար են շտապում՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին։