Պարոն «բարխտնի» Վալերի Օսիպյան, ասեք՝ իմանանք

Պարոն «բարխտնի» Վալերի Օսիպյան, ասեք՝ իմանանք

Շենգավիթի դատարանի շենքի մոտ այսօր մի քանի հոգով ծեծել էին մի քաղաքացու, ում պատգարակով  շտապ օգնության մեքենան  տեղափոխել է հիվանդանոց։ Պատճառն այն է եղել, որ երիտասարդը վանկարկել է «Քոչարյան հանցագործ»։ Միջադեպի արդյունքում տուժած քաղաքացին տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, պատասխանատուներից ասացին, որ նախնական ախտորոշումը՝ աջ սրունքի վերին երրորդական զույգ ոսկրերի կոտրվածք է,  պիտի կատարվի վիրահատական միջամտություն: Էլի նման ծեծկռտուքներ են եղել։ Ով ում աջակիցն է, կարևոր չէ։

Եթերով թռուցիկ լսեցի, որ մի ժամ հետո ծեծողներն ազատ են արձակվել։ Մինչև հիմա չեմ հասկանում կամ ավելի շատ հավատս չի գալիս, թե ո՞ր ծեծողներն են ազատ արձակվել։ Կապ չունի՝ ում աջակիցներն են ազատ արձակվողները կամ ում աջակիցն է  «ծեծ ուտողը», խոսքը զուտ միջադեպին է վերաբերվում։

Ասեմ՝ ինչու՞ եմ ուզում այդ մասին իմանալ։

Վերջին շրջանում Հայաստանում քաղաքացի չկա, որ «մեկին չուզի դնգստի», իրեն զսպում է, որ հանկարծ «միլիցիա չընկնի»։ Եթե թավիշը մեզ այդ հնարավորությունը տվել է, պարոն «բարխտնի» Վալերի Օսիպյան, ասեք՝ իմանանք։ «Թեթևի մեջ» ամենքս այդ գործով զբաղվենք։ Որ կողմը  «դնգստելու մեջ հաղթի», թող այդ կողմն էլ  երկրի կառավարումը ստանձնի։ Կարճ ու կոնկրետ։