Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները․ Ուկրաինայի ԱԳՆ

Ինչպես հայտնի է Ուկրաինայի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները հանդես էին եկել հայտարարություններով, որով ասել էին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ՏՒՄ ընտրությունները։ Ինչպես հայտնում է Media.az-ն, Կիեւը հայտարարել էր, որ այդ ընտրությունները «անօրինական» են։ Կիեւում կարծում են, որ այդ ընտրություններով «խախտվում է Ադրբեջանի Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները եւ անվավեր են օրենքի տեսանկյունից»։ Ուկրաինայում ունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված եւ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։