Հայկական պետության լուծարման արարը արագացվել է

Հայկական պետության լուծարման արարը արագացվել է

Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ արևմուտքի կողմից  շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: 

Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին և ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը: 
Չգիտեմ այդ փուչ ու սնանկ երևույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ բացի իշխանականներից ինչու են նաև հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ ևս փաստ է: 

Վստահաբար սուպերբյուրոկրատացած և ներքին մրցակցության մեջ գտնվող այլևս ոչ չքավոր նախկին անապագա քաղ.չքավորները այլևս կորցնելու շատ բան ունեն և վաղուց արդեն մտածում են «անդունդի դիմաց կամ Փաշինյանը կամ իրենք» ընտրության պարադիգմով և սա  ոչ միայն առերևույթ է, այլ նաև իրողություն է դառնում և դառնալու, երբ անջատվեն ֆինանսական հոսքերը: 
Երկրում կա մեկ հարց և մեկ պնդում:
Հարցը՝ «Սա, երբ ա գնում»:
Պնդումը՝ «Սա լավ էլ պինդ նստածա»: 

Սան գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է, իսկ  մնալու ակնկալիքով  վարժությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են դեռ մեկնարկ չտված: 

Սան լավ գիտի, որ ոչ թե պինդ է նստած այլ  իր իսկ ձեռամբ պատրաստված «ռումբի» վրա է նստած ու վախենում է, որ ֆիթիլը առանց զգուշացնելու են վառելու և դա է քաղաքականության օրգանիկան : Չկա իշխանություն չզիջող կամ չհեռացող: Խնդիրն այն է, թե ինչ է մնում հեռանալուց հետո ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ:Հեռացողը դա ավելի լավ գիտի քան իբր հեռացնողները: Իսկ իրական հեռացնողները նույնն են:
#Համբերատարը ուժի մեջ է:
#Քաղաքականությունն էլ զուտ զբաղմունք չէ:

Վլադիմիր Մարտիրոսյան