Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի անվճար

Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի անվճար

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումը բնակչության համար կլինի անվճար։

Այս մասին հայտնում է «Էհբարիա» հեռուստատեսությունը։ Նախարարությունը ձեռք է բերելու բավարար քանակությամբ պատվաստանյութ, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա վերջ Սաուդյան Արաբիայի բնակչության 70 տոկոսի համար իրականացնի պատվաստում։