Վիշինսկու գլխին Ստալինն էր կանգնած, մեր դատախազության գլխին կանգնած է մեկը, ով պարտություն է կրել. Մանուկյանը ելույթ ունեցավ Վիշինսկու նկարով

Վիշինսկու գլխին Ստալինն էր կանգնած, մեր դատախազության գլխին կանգնած է մեկը, ով պարտություն է կրել. Մանուկյանը ելույթ ունեցավ Վիշինսկու նկարով

Այսօր մեր երկրում տեսանք այն, ինչ չենք տեսել անցնող 30 տարիների ընթացքում։ Առաջին անգամ է, երբ Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի ազատ արձակման համար հավաքվել ենք երկրի գլխավոր դատախազության մոտ։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն բժիշկ Չարչյանի։

«Արդեն քիչ անց փաստաբանական կողմը Վերաքննիչ դատարան կներկայացնի Արմեն Չարչյանին կալանավորելու դեմ բողոքը։

Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր զոհ տված իշխանավորի պահանջով ու այսօր ցավոք այդ արարքների համար որևէ գնահատական չի տրվում, որևէ»,-ասաց Մանուկյանը։

 

«Սիրելի ներկաներ, ահա հենց այս հավաքին ես, ինչպես տեսնում եք, ներկայացել եմ Վիշինսկու նկարով։ Խորհրդային Միությունում միլիոնավոր մարդիկ աքսորվել են, գնդակահարվել են այդ ժամանակվա Սովետական միության գլխավոր դատախազ Վիշինսկու որոշումներով և այն մեթոդներով, որ նա գործադրում էր։ 

Ասում էր՝ տվեք ինձ մի սպիտակ թուղթ, և ես կարող եմ քրեական գործ հարուցել։ Հույս կար, որ նորանկախ Հայաստանում՝ մեր երկրի գլխավոր դատախազությունում, որտեղ շատերն ուսանել են ԵՊՀ-ում, արդեն 80-ականներին Վիշինսկու ոգին չպետք է թևածեն։ Վիշինսկու ժամանակները փոքր ինչ ուրիշ էին։ Եթե Վիշինսկու գլխին կանգնած էր դիկտատոր, բայց նաև պատերազմ հաղթած Ստալինը, մեր երկրում գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որը պարտություն է կրել պատերազմում, և այդ պարտության համար շուրջ 9 ամիս մեղավոր է փնտրում բացի իրենից և իր շրջապատից։ Բայց կա մի նմանություն, երկուսն էլ ունեն դիկտատորական հատկանիշներ»,- ասաց նա։