Ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեղադրման աշխատանքներ

Ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեղադրման աշխատանքներ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում քաղաքացի գիտնականների «Փոքր Վեդի համայնքում ոռոգման համակարգի բարելավում» ծրագրային խումբն ակտիվորեն շարունակում է իրականացնել ոռոգման ջրի ջրատարի վրա աղբահավաքման համակարգի տեղադրմանը տեխնիկական աշխատանքները:

Օգոստոսի 2-ին ծրագրային խումբը «ՄետալՄազ» ՍՊԸ կազմակերպության հետ համատեղ, Արտաշատ ՋՕԸ-ի և Փոքր Վեդի համայնքի ակտիվ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել է ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեղադրման աշխատանքներ։ Համակարգը նախնական փորձարկման նպատակներով տեղադրվել է Արտաշատի ջրանցքի 805 բաժանարար հանգույցում։ Համակարգի աշխատանքը փորձարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 1-2 օր տևողությամբ ոռոգման ջրանջատումներից և ջրանցքի մաքրման աշխատանքներից հետո։ Աղբահավաքման համակարգի շնորհիվ ոռոգման ջրից հեռացվել է մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կենցաղային բնույթի աղբ։ 

Աղբահավաքման համակարգի փորձարկման աշխատանքները շարունակելի են։