Դինոզավրի կմախք է վաճառվել՝ ռեկորդային գնով

Միացյալ Նահանգներում՝ Նյու-Յորքում, Sothebyʼs աճուրդատանը տեղի է ունեցել ստեգոզավր տեսակի դինազավրի կմախքի աճուրդային վաճառք։ Այն 44,6 միլիոն դոլար ռեկորդային գնով գնել է միլիարդատեր Քեն Գրիֆինը։ Կմախքը գրեթե ամբողջական վիճակում է պահպանվել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ «Ապեկս» անվանումը ունեցող կմախքը մոտ 150 միլիոն տարեկան է։
Այն հայտնաբերվել է Կոլորադո նահանգում 2022 թվականին գիտնական Ջեյսոն Կուպերի կողմից։ Հայտնաբերված ստեգոզավր տեսակի դինազավրերի կմախքների մեջ այն ամենից լավ պահպանվածն է։ Միլիարդատեր Գրիֆինն ասել է, որ իր ձեռք բերած կմախքը կփոխանցի ամերիկյան թանգարանին։
Կարծիքներ