Ինչքան հավելավճար կստանան կամավոր ատեստավորված ուսուցիչները

Ինչքան հավելավճար կստանան կամավոր ատեստավորված ուսուցիչները

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության երեկվա նիստի ժամանակ հայտնել է, թե քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել:

«Կամավոր ատեստավորման համար դիմել էր Հայաստանի 1372 ուսուցիչ, գրանցվածներից գործընթացին մասնակցեցին 996 ուսուցիչներ: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից 468-ը գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորներով կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը շուրջ 125 հազար դրամ է»,- նշել է Դումանյանն ու ընդգծել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Քիմիա» առարկայից՝ 11 տոկոս: Ի դեպ, շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում: Մասնակիցների 56 տոկոսը կստանա հավելավճար: Բարձր՝ 54 տոկոս գրանցվել է նաեւ Շիրակի մարզում, եւ Կոտայքի մարզում՝ 52 տոկոս։