Որ սննդատեսակի հետ չի կարելի թեյ կամ սուրճ խմել․ գիտնականներ 

Որ սննդատեսակի հետ չի կարելի թեյ կամ սուրճ խմել․ գիտնականներ 

Գիտնականները ասում են, որ կարմիր մսի եւ կանաչ տերեւավոր բանջարեղենների հետ չի կարելի թեյ կամ սուրճ խմել։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Մասնագետները նշում են, որ թեյի եւ սուրճի մեջ առկա են պոլիֆոնելներ կոչվող քիմիական միացությունը, որը խանգարում է երկաթի յուրացմանը։ Իսկ երկաթն այն միներալն է, որը կենսական կարեւորություն ունի օրգանիզմով թթվածնի տեղափոխման համար։ Թթվածինն էլ, ինչպես հայտնի է, ապահովում է մարդու իմունային համակարգի նորմալ աշխատանքին, օգնում մարդկանց մնալ թարմ։

Երկաթի դեֆիցիտը կարող է հանգեցնել անեմիայի, որը սովորաբար ունենում է այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, մազաթափությունը եւ այն։ Երկաթով հարուստ են կարմիր մսատեսակները՝ տավարի, խոզի եւ ոչխարի, ինչպես նաեւ մի շարք բանջարեղեններ՝ սպանախը, բրոկոլին, կաղամբը, ռուկոլան, կոլրաբին, մանգոլդը, կանաչ սալաթը։ Պոլիֆենոլները պարունակվում են, սակայն քիչ քանակությամբ, մրգերում, համեմունքներում եւ որոշ բանջարեղեններում։ Սակայն սուրճի եւ թեյի մեջ նրանց քանակությունը նկատելիորեն շատ է։ Ուստիեւ այն դեպքերում, երբ ընդունելիք սնունդը երկաթով հարուստ է, խորհուրդ է տրվում թեյ եւ սուրճ այդ սննդատեսակներն ուտելիս, չխմել, որպեսզի հնարավորություն տրվի օրգանիզմին յուրացնելու իրեն համար անհրաժեշտ երկաթի պաշարը։