Հայտնվել են բեռնատար գնացքի ճանապարհին (լուսանկարներ)
Նոյեմբերի 14-ին, ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քաղսի գյուղի Չարենցավան-Հրազդան հատվածում, երբ ամենագնացը ճանապարհային նշաններով և հայելիներով հագեցած չհսկվող անցումով հայտնվել գնացքի երթուղու վրա։ Չնայած լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած միջոցառումներին, ձայնային ազդանշաններին և արտակարգ արգելակմանը, բախումից խուսափել չի հաջողվել: Բախման հետևանքով էլեկտրաքարշը վնասվել է, բեռնատար գնացքը դուրս է բերվել երկաթուղային կայարանների միջև ընկած ճանապարհի հատվածից լրացուցիչ շարժակազմի օգնությամբ։
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՝ կեսգիշերին մոտ, Զոդ-Վարդենիս հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, մարդատար ավտոմեքենան դուրս է եկել գծանց, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ավելի քան 1600 տոննա կշռող բեռնատար գնացքի կողմից: Վարորդի կիրառած արտակարգ արգելակումը չի կանխել վթարը։ Ըստ նախնական վարկածի ՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում ։
Անցած տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11 դեպքի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 3 դեպքով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:
Կարծիքներ