Ջհանգիրյանի հարցում խնամիական գործոնին չհավատա՞նք

Ջհանգիրյանի հարցում խնամիական գործոնին չհավատա՞նք

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ ԲՀԿ-ն չի հանդիպել զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ ԲՀԿ-ական պատգամավորներն այս ընթացքում գտնվում են մարզերում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա, սակայն, չցանկացավ գնահատական հայտնել` որքանով է իրենց համար ընդունելի թեկնածու Ջհանգիրյանը:

Դիտարկմանը, թե մամուլում գրվել էր, որ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը, ով խնամիական կապ ունի նաև Ջհանգիրյանի հետ, կմիջնորդի Ծառուկյանի մոտ, որ վերջինս հորդորի իր թիմին կողմ քվեարկել Ջհանգիրյանի թեկնածությանը, Աբովյանը կոչ արեց հավատալ միայն իրենց կողմից տրվող պաշտոնական տեղեկատվությանը: 

Աբովյանը առանց մեկնաբանության թողեց նաև մեր այն «փիլիսոփայական» հարցը, թե իր համար Ջհանգիրյանը նախկի՞ն է, ներկա՞, թե՞ ապագա:

Մանրամասն`տեսանյութում