Փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել

Հյուսիսային Կորեան հունվարի 14-ին արձակել է մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հարավ-կորեական Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբի փոխանցած տեղեկությունները։ Արձակումն իրականացվել է Չագանդո նահանգի Կանգե քաղաքի մոտակայքում գտնվող բազայից։
Հրթիռները անցել են 250 կմ եւ ընկել ծովը։ Սեուլի ռազմական աղբյուրները չեն մանրամասնել, թե Փխենյանն ընդհանուր առմամբ քանի հրթիռ է արձակել։ Սակայն այդ քայլը համարել են սադրանք, քանի որ փոքր հեռահարության հրթիռներ արձակելով, Փխենյանը սովորաբար հասկացնում է, որ դրանք հասանելի կլինեն Հարավային Կորեայի համար։
Կարծիքներ