ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Իրանի

ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Իրանի

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր սանկցիաներ է կիրառել ընդդեմ Իրանի քաղաքացիների, կապված ընտրություններում տեղ գտած խախտումների հետ։ Այս մասին հայտնում է «Росбалт»-ը։

Սանկցիոն ցանկում հայտնվել են Իրանական ընտրական հանձնաժողովի, կամ Սահմանադրության պահապանների խորհրդի հինգ անդամներ։ Նրանք չեն կարողանա մուտք գործել Իրան, ինչպես նաեւ նրանց ունեցած գույքն ու դրամական հաշիվները ԱՄՆ տարածքում, եթե այդպիսիք կան, սառեցվում են։