Ֆրանսիան չնայած սպառնալիքներին չի հրաժարվի իր արժեքներից

Ֆրանսիան չնայած սպառնալիքներին չի հրաժարվի իր արժեքներից

Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր արժեքներից ու սկզբունքներից, ներառյալ կարծիքի արտահայտման ազատությունը, չնայած բոլոր սպառնալիցներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը։ «Չնայած բոլոր սպառնալիքներին, Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից եւ արժեքներից, մասնավորապես՝ կարծիքի արտահայտման եւ հրապարակումների ազատությունից»,- ասել է մասնավորապես Ատալը՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։