Կուսումնասիրվեն այն զորամասում մահացության դեպքերը, որտեղ մահացել է Աջամյանը

Կուսումնասիրվեն այն զորամասում մահացության դեպքերը, որտեղ մահացել է Աջամյանը

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի փաստաբանի հետ խորհրդակցելու գնացած ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քիչ առաջ վերադարձավ և հայտարարեց, որ իրենց հանձնաժողովը ևս կընդգրկվի այս գործի հետ կապված․ «Հարցը քննարկել եմ Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ, Պաշտպանության նախարարն արձակուրդի մեջ է , ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը կզեկուցի, առհասարակ ,էդ զորամասի հետ կապված լուրջ անելիք ու վերլուծություններ անելու անհրաժեշտություն կա»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ  Աջամյանի դեպքը որակավորված է սպանություն,  ոչ թե ինքնասպանություն։ «Վտանգավոր են նման հրապարակումները, դա անմարդկային է, հարազատների հոգեկան աշխարհը մենք խառնեցինք, մի դժբախտություն ունեին, մի հատն էլ ավելացրեցինք»,-ասաց Քոչարյանը։

Հարազատները, որոնք խոստացել էին երեխայի դիակը բերել ԱԺ-ի մոտ, հայտարարեցին,որ դադարեցնում են ակցիան՝ վստահելով Անդրանիկ Քոչարյանին։