Ինչպես իջեցնել արյան ճնշումը՝ բնական ճանապարհով 

Ինչպես իջեցնել արյան ճնշումը՝ բնական ճանապարհով 

Արյան բարձր ճնշումը կարելի է իջեցնել բնական ճանապարհով, առանց բուժամիջոցների կիրառման։ Այս մասին հայտարարել է Հիպերտոնիայի գերմանական լիգայի նախագահ, Մանգհեյմի համալսարանի պրոֆեսոր բժիշկ Բեռնհարդ Քրամերը։ Ըստ մասնագետի հայտարարության, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, կենսակերպի փոփոխությունը հանդիսանում է ամենաարդյունավետ ու անվտանգ միջոցը՝ հիպերտոնիայի դեմ պայքարում։

Մասնագետը նշում է, որ նույնիսկ 150 րոպե թեթեւ մարզումը շաբաթական կտրվածքով, կարող է դրականորեն ազդել մարդու սրտի աշխատանքի վրա։ Քրամերը նկատել է, որ հիպերտոնիա ունեցողների մեծ մասի մոտ առկա է ավելորդ քաշի խնդիր, ուստի եւ որպես բնականորեն բուժման միջոց կարեւոր է համարել նիհարելը, սննդակարգում աղի սահմանափակումը։