Երբ Ռուսաստանը կօգտագործի իր միջուկային հարված հասցնելու իրավունքը

Երբ Ռուսաստանը կօգտագործի իր միջուկային հարված հասցնելու իրավունքը

Ռուսաստանը նախկինի նման իրեն վերապահում է իրավունք միջուկային հարված հասցնել, կամ էլ համարժեք պատասխանել միջուկային հարվածով՝ եթե իր վրա միջուկային հարձակում է եղել կամ էլ պետության գոյության համար սպառնալիքներ են ստեղծվել։ Այս մասին տեղեկանում ենք միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմունքներից։ Հետաքրքրական է, որ նույնիսկ եթե Ռուսաստանի հանդեպ սովորական սպառազինությամբ իրականացվում է այնպիսի ագրեսիա, որը կարող է սպառնալիքի տակ դնել պետականությունը, ապա Ռուսաստանը իրավունք է իրեն վերապահում միջուկային հարված հասցնել ագրեսիան իրականացնողնին։