Փաշինյանը հրաժարվել է պատերազմը կանգնեցնելու հնարավորությունից․ Լավրովը ինքը սա հայտարարեց

Փաշինյանը հրաժարվել է պատերազմը կանգնեցնելու հնարավորությունից․ Լավրովը ինքը սա հայտարարեց

Քանի որ առիթը ստեղծվել է, ես ուզում եմ անդրադառնալ նաև երեկվա հանդիպմանը՝ Լավրով-Արարատ Միրզոյան։ Ցավով պիտի նշեմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ օգտագործվեց «30 տարվա օկուպցիա» եզրույթը, սակայն դրան որևէ պատասխան չհնչեց։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպացրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Պիտի նաև երկու շատ կարևոր բանի վրա ուշադրություն դարձնել ու մեր քաղաքացիները սա անպայման պիտի ֆիքսեն։ Լավրովը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Լավրովը հայտարարեց, որ հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, որից Փաշինյանը չի օգտվել։ Այս պարագայում թե տարածքային կորուստները, թե մարդկային կորուստները շատ ավելի այլ պատկեր էին ունենալու։ Սրա մասին Լավրովը երեկ խոսեց Միրզոյանի ներկայությամբ ու փաստն այն է, որ Արարատ Միրզոյանը սա չի հերքել։ Սա կայացած փաստ է։ ՀՀ վարչապետ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը թեպետ առկա է եղել դրա հնարավորությունը։ Պիտի ֆիքսենք նաև, որ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի փոխօգնության համար բանակցել է, սակայն այն մերժվել է Փաշինյանի կողմից»,- հավելեց նա։